Սա պետք է անհապաղ հաստատեն կամ հերքեն ՀՀ ՊՆ-ից․ պատգամավորը հուշագրի պատճեն է հրապարակել

Սա պետք է անհապաղ հաստատեն կամ հերքեն ՀՀ ՊՆ-ից․ պատգամավորը հուշագրի պատճեն է հրապարակել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հուշագրի պատճենը՝ կից գրելով.

««Սոցցանցերում շրջանառվում է «Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ճանապարհով քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին» հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն՝ ադրբեջանական կողմն «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»:

Սա, ըստ էության, մեր ճանապարհի այն հատվածի մասին է, ուր այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և Իրանից եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Շրջանառվում է նաև, որ հուշագիրը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ստարագրել են այդ օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարները։

Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։

Սա պետք է  անհապաղ  հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։

Սա պետք է նաև անհապաղ դառնա  ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։

Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամբ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում Նիկոլ Փաշինյանը։ Իսկ  մի շարք բնակավայրերի առնչությամբ Ալիևը, հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ հայկական կողմը հաշտ է և համոզված, որ դրանք իրենցն են» ,- գրել է պատգամավորը։