Փաշինյանը նահանջեց. սպանդանոցների մասին օրենքի դեմ պայքարողները հաղթեցին | «Հրապարակ» 22.01.2020

Փաշինյանը նահանջեց. սպանդանոցների մասին օրենքի դեմ պայքարողները հաղթեցին | «Հրապարակ» 22.01.2020

Կառավարությունը որոշել է սպանդանոցային պարտադիր մորթը հետաձգել մինչև հուլիսի մեկը։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, նա գրել է․

«Կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղացիների, մսագործների, սպանդանոցների հետ մեկ շաբաթից ավել տևած աշխատանքային քննարկումների արդյունքում այսօր որոշվեց մինչև հուլիսի 1֊ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Այս մասին Վարչապետը հայտարարեց Ազգային Ժողովում։

Մինչև փետրվարի 6֊ը կառավարությունը կմշակի շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր, մարտի 1֊ից կմեկնարկի այն։
Մենք պետք է նաև հոգ տանենք անասնաբուժական որակյալ ծառայությունների հասանելիության և ներկրվող մսի խստացված լաբորատոր հետազոտությունների մասին։

Մենք կոչ ենք անում բոլոր մսագործներին սկսել սպանդանոցների ձեռքբերման, կառուցման և կահավորման աշխատանքը։
Սննդամթերքի անվտանգությունը այլընտրանք չունի։

Այսօր հանդիպել ենք Փարաքարում գործող մսամթերքի արտադրությամբ զբաղված ձեռնարկության հետ, ուսումնասիրել շարժական և ստացիոնար սարքավորումները»։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»