Գավառը՝ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք»

Գավառը՝ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք»

Ամփոփվել են «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից,  2024 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը (Կոտայքի մարզ), Ալավերդին (Լոռու մարզ), Էջմիածինը (Արմավիրի մարզ), Գավառը (Գեղարքունիքի մարզ) և Վեդին (Արարատի մարզ)։ Մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Գավառը: