Մահացել է սարսափ ֆիլմերի ռեժիսոր Ստյուարտ Գորդոնը

Մահացել է սարսափ ֆիլմերի ռեժիսոր Ստյուարտ Գորդոնը

Կյանքի 73-րդ տարում մահացել է հայտնի ամերիկացի, սարսափ ֆիլմերի ռեժիսոր Ստյուարտ Գորդոնը։ Այս մասին հայտնում է Variety-ն, հղում տալով ռեժիսորի հարազատների տարածած հայտարարությանը։ Ռեժիսորի մահվան պատճառները չեն բարձրաձայնվում։ Գորդոնն ամուսնացած էր, ուներ երեք դուստր, եւ չորս թոռ։ Բացի ֆիլմերից, Գորդոնը նաեւ թատերական ներկայացումներ էր բեմականացնում։ Հանդես էր գալիս ոչ միայն սարսափ ֆիլմերի ժանրում, այլ նաեւ կինոյի այլ ժանրերում։