Շունը կծել է հարբած տղամարդուն, տղամարդն էլ՝ շանը․ շունը սատկել է

Շունը կծել է հարբած տղամարդուն, տղամարդն էլ՝ շանը․ շունը սատկել է

Գանայում բավական տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Pulse պարբերականը, տեղացի մի 45 տարեկան տղամարդ, հարբած տուն վերադառնալիս է եղել, երբ նրա վրա շուն է հարձակվել ու կծել։ Տղամարդը ընկել է շան հետեւից ու սկսել հետապնդել։ Բռնելով շանը՝ նա էլ ի պատասխան շանն է կծել։

Տղամարդու կողմից շանը կծելուց հետո շունը սկսել է ոռնալ ու հաչել, ինչ-որ ցավից գալարվելով տառապել, իսկ մի քանի րոպեից՝ սատկել է։

Նշենք, որ տղամարդը ակպետեշի տեսակի խմիչք է օգտագործած եղել, որն ունի 40-50 աստիճան թնդություն եւ պատրաստվում է շաքարեղեգից կամ էլ արմավի գինուց։