Ինչու մանդատները վայր չեն դնում․ պարզաբանում է Վանեցյանը

Ինչու մանդատները վայր չեն դնում․ պարզաբանում է Վանեցյանը

Համարեք մանդատները վայր ենք դրել։ Որովհետև մենք այստեղ ենք՝ փողոցում, կանգնած ենք գետնին ու պայքարում ենք։ Կոնկրետ իմ մասով կարող եմ ասել, որ գոնե ես այլևս չեմ պատկերացնում խորհդարանում ինչ պիտի անեմ, ինչ պիտի քննարկեմ։ Մի խորհդարանում, որտեղ հայտարարում են, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ես այդ խորհդարանում չգիտեմ՝ ինչով պիտի զբաղվեմ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանը։

«Ուզում եմ ասել, որ մանդատ դնել-չդնելը տեխնիկական հարց է, բայց այնուամենայնիվ պիտի ֆիքսել, որ իշխանափոխությունը իրականացվելու է խորհդարանում։ Այո, միանշանակ է, որ դա տեղի է ունենալու հենց փողոցի ճնշման տակ, բայց վայրը խորհդարանն է։ Հենց այդ մանդատներն են, որ մեզ պետք են գալու այդ գործը ավարտին հասցնելու պրոցեսում»,- հավելեց։