ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիտեն ֆինանսական դժվարություններ ունի․ The New York Times

ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիտեն ֆինանսական դժվարություններ ունի․ The New York Times

ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիտեն ֆինանսական խնդիրներ ունի, Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Կազմակերպությունը ամեն երկու տարին մեկ ստանում է երկու հարյուր միլիոն դոլար հեռարձակողներից, որից 75 միլիոնը գնում է ազգային ֆեդերացիաներին, իսկ 13 միլիոնը՝ մարզիկներին։ Որոշ ֆեդերացիաներ արդեն իսկ հարցի առաջ են կանգնել, թե ինչ պետք է անեն առանց Օլիմպիական խաղերից ստանալիք եկամուտների։ ԱՄՆ ԱՕԿ ֆինանսական տնօրեն Մորան Կերեկը հայտարարել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կազմակերպությունը կանի Օլիմպիական խաղերի հետաձգման հետեւանքով ունենալիք հնարավոր կորուստների մասին եզրակացություններ եւ հանդես կգա հայտարարությամբ։ Նշենք, որ Տոկիոյի այս տարվա Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։