Երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում

Երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և ըստ ամենայնի գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի նկատմամբ: Կոչ եմ անում նաև քաղաքացիներին նման դեպքեր նկատելիս անհապաղ դմել ոստիկանություն զանգելով 1-02: 
Ոչ ոք, այդ թվում ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին:»