Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ

Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, Գյումրու «Անկախության» հրապարակից  մեկնարկեց հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են ինչպես  Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված շիրակցի զինվորականների աճյունները:

Թեև երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու  ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն էր, երթին միացել էին նաև Հայաստանի Հանրապետական ու այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչները: «Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարյանը՝ տեղեկացնելով, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը, որտեղ տեղի կունենա խնկարկում, մոմավառություն:

  Երթը մեկնարկեց աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները: