Սա Թովմասյանի ընտանիքին ճնշելու օպերացիա է

Սա Թովմասյանի ընտանիքին ճնշելու օպերացիա է

«Պատկերացնում եք, առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կան երեխաներ, և սկսում են խուզարկություն իրականացնել։ Խուզարկությունն այնպիսի քրեական գործի շրջանակում է, որն, ըստ մեղադրանքի, բավականին վաղուց է եղել, և այն հայտնի է բոլորիդ։ Այս դեպքում, բնականաբար, իմ համոզմամբ, խուզարկության իմաստն էլ գոյություն չունի։ Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին։ Սա ուղղակի ժողովրդին ցույց տալու համար է, թե տեսեք, ինչ-որ մի բան իրականացվում է։ Այստեղ կեղծ օրակարգ ստեղծելու խնդիր կա», - ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան բակում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն եկել է խուզարկություն անցկացնելու Թովմասյանի տանը, սակայն պաշտպան Ամրամ Մակինյանի տեղեկություններով այն դեռևս սկսված չէ։