Չավին պատրաստ է վերադառնալ «Բարսա»

Չավին պատրաստ է վերադառնալ «Բարսա»

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Չավին, որն այս պահին հանդիսանում է «Ալ Սադի» գլխավոր մարզիչը, խոսել է «Բարսա» վերադառնալու հնարավորության մասին, բայց այս անգամ արդեն գլխավոր մարզչի դերում։

«Ես շատ լավ գիտեմ, թե իրենցից ինչ են ներկայացնում Լիոնել Մեսին, Բուսկետսը, Սուարեսը կամ Ալբան: Առանց որևէ խնդրի կարող եմ մարզել նրանց»,նշել է Չավին։

Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբի վերջին շրջանի անհաջողություններից հետո արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, թե «Բարսելոնայի» ղեկավարությունը այլևս չի պատրաստվում հանդուրժել թիմի գլխավոր Էրնեստո Վալվերդեի ներկայությունը։