Քոչարյանի գործով փաստաբանը լքեց դատական նիստերի դահլիճը

Քոչարյանի գործով փաստաբանը լքեց դատական նիստերի դահլիճը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ այլեւս հնարավոր չէ այսկերպ դատական նիստեր անցկացնել․ «Ուղղակի հանարավոր չէ վեց էջանոց միջնորդության մասին երեք ժամ շարունակ լսել միայն երեք պաշտպանի խոսք»։

Եգորյանը նաեւ նշեց, որ դատարանը կարող է յուրաքանչյուրին իր խոսքի համար որոշակի ժամանակ սահմանել, որպեսզի դատավարության մասնակիցները ժամավաճառությամբ չզբաղվեն։

Տիգրան Եգորյանը նաեւ ասաց, որ Սեյրան Օհանյանի պաշտպանը խոսում է մեղադրանքի և ոչ թե միջնորդության մասին, իսկ երբ Կարեն Մեժլումյանը նույնկերպ շարունակեց իր խոսքը, Եգորյանը դատարանից դուրս եկավ, զգուշացնելով, որ կվերադառնա քառասուն րոպեից։

Հիշեցնենք, որ այսօր ողջ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը առարկեց դատախազի՝ դատաքննության անցնելու միջնորդությանը։