Որքանով է արդյունավետ եղել Շվեդիայի համար կարանտինից հրաժարվելը 

Որքանով է արդյունավետ եղել Շվեդիայի համար կարանտինից հրաժարվելը 

Շվեդիայի հրաժարվելը խիստ կարանտինից,  տված արդյունքների մասով գերազանցել է փորձագետների կանխատեսումները։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Օգոստոսի հինգին շվեդական կառավարությունը հրապարելու է տնտեսական վիճակի մասին զեկույց երկրորդ եռամսյակի արդյունքների մասին։ Ինչպես եւ սպասվում էր, ՀՆԱ անկումը կկազմի յոթ տոկոս, ինչը մի կողմից աննախադեպ է շվեդական տնտեսության համար, սակայն համեմատաբար լավ է, եթե դիտարկվում է եվրոպական այլ երկրների եւ ամերիկյան տնտեսությունների անկման համատեքստում։ Բացի այդ, Շվեդիայում կորոնավիրուսից մահացության մակարդակը ավելի բարձր է, քան մյուս երկրներում։