Նոր ընտրություններ հնարավոր է. ինչ է առաջարկում Մարությանը

Հայկ Մարությանը անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերին ,ինչպես գրել էինք, ներկայացրել է իրենց առաջարկը:
«Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք թեկնածու (խոսքը իմ մասին է), և մնացած քաղաքական 3 ընդդիմադիր ուժերը՝ առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների գան ու քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և դա շատ ազնիվ կլինի թե՛ ուժերի, թե՛ ընտրողների նկատմամբ։
Հայկ Մարությանը ասաց, որ եթե «Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնեն այս տարբերակին, ապա մյուս տարբերակով կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների․
«Քանի որ 65 մանդատից իշխանությունը ունի ընդամենը 24 մանդատ, ապա ավագանու առաջին նիստը, որը պետք է հրավիրվի, և որի համար պետք է ապահովվի քվորում, կարող է չապահովվել քվորումը։ Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը։ Այսինքն՝ ընդդիմությունը չի ապահովում քվորումը, նիստը չի կայանում, քաղաքապետ չի ընտրվում և գնում ենք նոր ընտրությունների»,- ասաց նա:
Կարծիքներ