«Հրապարակ». Ալեն Սիմոնյանն անդրդվելի է
Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Հունգարիա է մեկնելու։ Հերթական անգամ ԱԺ նախագահի պատվիրակությունում չկան ընդդիմադիրներ՝ միայն ԱԺ-ի եւ նրա աշխատակազմի ներկայացուցիչներն են եւ 2 ՔՊ-ական կանայք՝ Մարիա Կարապետյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը, երկուսն էլ՝ հայ-հունգարական բարեկամական խմբի անդամներ: Ուշագրավ է, որ այս անգամ էլ ընդդիմադիրներ չի տարել, թեպետ հիշյալ բարեկամական խմբում ընդդիմությունը ներկայացված չէ, նրանք սկզբունքորեն բոյկոտել են Ադրբեջանի դաշնակից Հունգարիայի հետ խորհրդարանական կապերը։
Իսկ ընդամենը օրեր առաջ Ալեն Սիմոնյանը գլուխ էր գովում, թե ինքն ԱԺ լավ նախագահ է՝ կարողանում է ընդդիմության հետ լեզու գտնել։
Կարծիքներ