Դեպարդիեին ազատազրկեցին՝ ներառելով «սեռական բնույթի հանցագործների» ցանկում 

Դեպարդիեին ազատազրկեցին՝ ներառելով «սեռական բնույթի հանցագործների» ցանկում 

Փարիզի դատարանը դերասան Ժերար Դեպարդիեին մեղավոր է ճանաչել սեռական բռնության մեջ։ 

Դերասանը դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման, հաղորդում է BFM TV-ն։

76-ամյա Դեպարդիեի դեմ մեղադրանքները ներկայացրել են երկու կանայք, որոնք պնդել են, որ դերասանը բռնություն է գործադրել իրենց նկատմամբ 2021 թվականին՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Դեպարդիեն հերքել է մեղադրանքները։

Դատախազությունը պահանջել է Դեպարդիեին դատապարտել մեկուկես տարվա պայմանական ազատազրկման։

Նշվում է, որ դերասանը նաև ներառվել է սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց գրանցամատյանում։