Նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ

Նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ

Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի որդուն՝ բժիշկ Ֆրից ֆոն Վայզցեքերին սպանել են բեռլինյան Schlosspark-Klinik հիվանդանոցում դասախոսության ժամանակ։ Նրա վրա հարձակվել են դանակով հարվածներ հասցրել։ Նա մահացել է ստացած վերքերից։ Նշենք, որ Ռօխարդ ֆոն Վայցզեքերը նախագահ է եղել 1984-94 թթ։ Այս մասին հայտնում է RBB-ն։ Դեպքը տեղի է ունեցել Շառլոտենբուրգի շրջանում։ Հարձակման ժամանակ ներկաներից մեկը փորձել է խոչընդոտել հարձակումն իրականացնողների գործողություններին ու ծանր վիրավորում է ստացել։ Նա այժմ հոսպիտալացված է։ Հարձակումն իրականացնողը վնասազերծվել է ու ձերբակալվել։ Կատարվում է քննություն։