Պուտինը պատմում է, թե ինչպես է հաղթահարում սթրեսը
2023 թվականի հունվարին մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցնում են, թե ինչպես է հաղթահարում սթրեսը։ ՌԴ նախագահը պատմում է, թե ինչն է նրան օգնում ավելի հեշտ հաղթահարել սթրեսը։
«Առանց որևէ պաթոսի կարող եմ ասել՝ պարտքի զգացումը։ Երկար տարիների ընթացում ինձ սովորեցրել եմ՝ պետք է ձգտել ընտրել ամենակարևորն ու անել ամեն ինչ նպատակներին հասնելու համար՝ ուշադրություն չդարձնելով ամեն մի մանր բանին»։
Միևնույն ժամանակ,- ասում է նա,- մարդու տեսահորիզոնը պետք է ընդարձակ լինի, պետք է ամեն ինչ հասկանալ, վերլուծել ու վստահ գնալ դեպի նպատակները։ «Եթե վստահ ես նրանում, ինչ անում ես։ Իսկ ես վստահ եմ»։
Ինչու՞ հիշեցի ՌԴ նախագահի պատասխանը։ Երեկ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասաց․ «Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»։
Սա ի՞նչ է նշանակում։ Հայաստանը կո՞ղմ չէ և Փաշինյանին ընդամենը երկտեղ որոշման արդյունքի մասի՞ն է տեղյակ պահելու։ Հենց այդտեղ էլ հիշեցի, որ Պուտինը սթրեսի դեմ պայքարում է պարտքի զգացումով։ Հայաստանը ներկայացնող կողմը պարտքի, պատասխանատվության զգացում չունի՞։ Պարտքի, պատասխանատվության զգացում չունեցող կողմի հետ՝ տեսնում ենք, թե ինչպես են վարվում։ Ռուսաստանն իր երկրի հանդեպ պարտքի զգացում ունի, Ադրբեջանը՝ իր, իսկ Հայաստանը, որը ներկայացվում է մի մարդու կողմից, պարտքի զգացում ունի՞, թե՞ պատասխանատվությունն իր վրայից գցելն ու Ռուսաստանին ու սեփական ժողովրդին մեղադրելն է։ Ո՞րն է Հայաստանի նպատակը։ Ռուսաստան- Ադրբեջան միջակայքում արևմտյան հեծանի՞վ վարել, թե՞ տնային ճաշատեսակների փարթիներ կազմակերպել։ Արհավիրքի եզրին կանգնած երկրի ղեկը հանձնել հակառակորդին և մեղադրել Ռուսաստանին, որ Հայաստանից առաջ իր երկրի շա՞հն է պաշտպանում։
Կարծիքներ