«Սուրմալու»-ի գործով կա մեղադրյալ

«Սուրմալու»-ի գործով կա մեղադրյալ

2021 թվականի ապրիլին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով նախաքննությունն ավարտական փուլում է։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Գործով կա մեղադրյալ, նոր ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը» ,- ասաց նա։

Մեղադրանքը կապված է անվտանգության կանոնների խախտման հետ։ Մեղադրյալը առեւտրի տան աշխատակից է։