Իրականում ինչու է բացակայում Սարգիս Ադամյանը․ մեր լուրը հաստատվեց

Իրականում ինչու է բացակայում Սարգիս Ադամյանը․ մեր լուրը հաստատվեց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վաղը Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի շրջանակում կկայանա Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային մամուլի ասուլիսով է հանդես եկել, խոսել առաջիկա հանդիպման մասին, որի ընթացքում անդրադարձել է նաև «Քյոլնի» հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանին, որը, ինչպես հայտնի է, բացակայում է հայտացուցակից։

«Սարգիս Ադամյանն այն տղաներից է, որին բոլորս սիրում ենք, բայց նա բացակայում է այժմ: Նրա բացակայության պատճառը հենց ինքն է: Նրանց զանգեք եւ հարցրեք, թե որն է այդ պատճառը, որ բացակայում է այսօր մեր կազմից»,- ասել է իսպանացի հանրահայտ մասնագետը։ 

Թե որն է Ադամյանի բացակայության պատճառը, «Հրապարակը» ամիսներ առաջ էր հայտնել։

Մենք գրել էինք, որ այն ժամանակ «Բրյուգեից» գերմանական «Հոֆենհայմ» վերադարձած Սարգիս Ադամյանն է որոշել լքել հավաքականի շարքերը ։ Բանն այն է, որ ամսիներ առաջ՝ Ուկրաինայի հետ խաղում, Ադամյանին Կապառոսը խաղաժամանակ էր տրամադրել միայն երկրորդ կեսի 55-րդ րոպեին։ Շոտլանդիայի հետ խաղում Կապառոսը Ադամյանին ընդամենը 45 րոպե էր տվել ու երկրոդ կեսի հենց մեկնարկին կրկին փոխարինել, իսկ Իռլանդիայի հետ հանդիպմանը ևս քիչ ժամանակ էր տվել։