Ռուսաստանի Կապի փոխնախարարը խորհուրդ է տվել չօգտվել «Վիքիպեդիայից»

Ռուսաստանի Կապի փոխնախարարը խորհուրդ է տվել չօգտվել «Վիքիպեդիայից»

Ռուսաստանի Կապի, հեռահաղորդակցության եւ թվային զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վոլինը խորհուրդ է տվել ուսանողներին չօգտվել «Վիքիպեդիա» թվային հանրագիտարանից, քանի որ այն չստուգված տեղեկատվություն է տալիս։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Վիքիպեդիան» հանրամատչելի բազմալեզու համացանցային հանրագիտարան է՝ ազատ բովանդակությամբ։ Այն պատկանում է «Վիքիպեդիա հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպությունը։