ԱՄՆ-ն կօգնի ամրապնդել Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Պենտագոն

ԱՄՆ-ն կօգնի ամրապնդել Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Պենտագոն

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ՝ չնայած նախկինում ծրագրված զորավարժությունների չեղարկմանը: Այս մասին հայտաարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Մենք կշարունակենք աշխատել Վրաստանի զինված ուժերի հետ և ուղիներ որոնել նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն ամրապնդելու համար»,- ասել է Ռայդերը ճեպազրույցի ժամանակ։