Յուրաքանչյուր խաղում պետք է պայքարենք միավորների համար․Մելիքբեկյան

Յուրաքանչյուր խաղում պետք է պայքարենք միավորների համար․Մելիքբեկյան

Այս անգամ Խոակին Կապառոսի առջև դրված էր խնդիր՝ պայքարել առաջին տեղի համար և նա կարողացավ լուծել այդ խնդիրը։Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան։

Ինչ վերաբերում է աշխարհի առաջնության ընտրական փուլին, ապա այստեղ շատ կարևոր են մրցակիցները։ Գիտեք, որ մենք  5-րդ զամբյուղում ենք, մեզ մի փոքր չբավարարեց, որ հայտնվենք 4-րդ զամբյուղում։ Հիմա արդեն Եվրոպայում գրեթե թույլ թիմեր չկան, բոլոր թիմերը մարտունակ են: Դա ապացուցեց նաև մեզ հետ նույն խմբում գտնվող Էստոնիայի հավաքականը, որը, կարծես թե, հետնապահ էր, բայց բոլոր թիմերից էլ միավորներ խլեց։
Ես կարծում եմ՝ այստեղ մենք ունենալու ենք մեկ խնդիր ու դա մենք արդեն մարզչի հետ զրույցներում ձևակերպել ենք․ յուրաքանչյուր խաղում պետք է պայքարենք միավորների համար։ Հետո կհաշվենք միավորներն ու կտեսնենք՝ որտեղ ենք։ Կարծում եմ՝ կարողանալու ենք այդ խնդիրը կատարել»,-ասաց Մելիքբեկյանը:

Հայաստանի հավաքականի հետ եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում ընդգրկված են նաև Կիպրոսը, Ֆարերյան կղզիները, Ադրբեջանը, Էստոնիան, Կոսովոն, Ղազախստանը, Լիտվա,ն Լատվիան, Անդորրան։ Նույն զամբյուղում ընդգրկված թիմերը չեն մրցի միմյանց հետ »,- ասել է ՀՖՖ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում պայքարելու է ամեն մի միավորի համար: