Իսրայելը դադարեցնում է բոլոր ավիաչվերթները՝ մինչեւ հունվարի վերջ

Իսրայելը դադարեցնում է բոլոր ավիաչվերթները՝ մինչեւ հունվարի վերջ

Կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի շրջանակներում, Իսրայելը մինչեւ հունվարի վերջ դադարեցնում է բոլոր արտասահմանյան ընկերությունների՝ իր տարածքից իրականացվող ավիաչվերթները։ Արգելքը գործում է հունվարի 26-31-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Բացառություն են կազմում արտասահմանյան օդային բեռնափոխադրումներն իրականցնելու համար նախատեսված թռիչքները, հրշեջ օդանավների թռիչքները, եւ շտապ բուժօգնության օդանավերի թռիչքները։ Կսահմանափակվեն, ամենայն հավանականությամբ, նաեւ իսրայելական ավիաընկերությունների կողմից իրականացվող թռիչքները։