Թուրքիայում տեղայնացվել են 174 անտառային հրդեհներից 160-ը

Թուրքիայում տեղայնացվել են 174 անտառային հրդեհներից 160-ը

Թուրքիայում հուլիսի 28-օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր է եղել տեղայնացնել 174 հրդեհներից 160-ը։ Այս մասին հայտնում է այդ երկրի անտառային տնտեսության վարչությունը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, վերջին ութ օրերին արձանագրվել են անտառային հրդեհներ Թուրքիայի 39 նահանգների անտառային տարածքներում։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան հինգ հազար մարդ, տասնվեց օդանավ, ինը անօդաչու, քառասունհինգ ուղղաթիռ եւ ավելի քան հազար միավոր տեխնիկա։