Երկու ինքնաթիռ բախվել են իրար ԱՄՆ Այդհաո նահանգում

Երկու ինքնաթիռ բախվել են իրար ԱՄՆ Այդհաո նահանգում

ԱՄՆ Այդհաո նահանգում երկու ինքնաթիռ են բախվել իրար՝ նահանգի հյուսիսային մասում գտնվող լճի տարածքում։ Ինքնաթիռները եղել են թեթեւ շարժիչավոր, ոչ մեծ չափսերի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ավիավթարից հետո հայտնաբերվել է երկու դիակ։ Զոհվածների մեջ կա նաեւ անչափահաս։ Ինքնաթիռների մնացորդները ջրասույզ են եղել։ Սպասվում է, որ դրանք ջրից կհանվեն մինչեւ հուլիսի 7-ը։