Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել. ի՞նչ է հայտնի

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածքից հետո բուժզննում է անցել։ Տեղեկությունը հայտնում է միլանյան ակումբի կայքը։
«Լուրջ մկանային վնասվածք չի ախտորոշվել։ 35-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային խնդիր ունի։ Նրա վիճակը կգնահատվի ամենօրյա ռեժիմով»,- գրել է կայքը։
Մխիթարյանը բաց էր թողել Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումը «Վենեցիայի» դեմ։ «Ինտերը» հաղթել էր 1:0 հաշվով։
Քիչ հավանական է, որ նա մասնակցի նաև «Ինտեր»–«Բոլոնիա» հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 15-ին։
Կարծիքներ