Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 55 հազարը

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 55 հազարը

Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով նոր վարակման 836 դեպք, կորոնավիրուսից մահացել է 15 մարդ։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 607-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 28 131 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը 1427 է։

Աշխարհում, հուլիսի 15-ին, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 13,5 միլիոն մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 582 հազար է, առողջացածներինը՝ մոտ 7,9 միլիոն մարդ։ Վարակման ցուցանիշներով առաջատար են՝ ԱՄՆ-ն(3 545 077), Բրազիլիան (1 931 204), Հնդկաստանը (937 487), Ռուսաստանը (739 947) եւ Պերուն (333 867)։