ժողովուրդ, ինձ փրկեք, էլ չեմ ուզում․․․

ժողովուրդ, ինձ փրկեք, էլ չեմ ուզում․․․

Հիշու՞մ եք, որ Հովհաննես Ազոյանն անպայման ուզում էր պատգամավոր լինել Ազգային ժողովում։ Ասում էր՝ «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»: Բայց դե քննադատության այնպիսի սելավի տակ ընկավ, որ գոռում էր՝ ժողովուրդ, ինձ փրկեք, էլ չեմ ուզում։ Երբ մի քիչ ուշքի էր եկել, ֆեյսբուքյան մի գրառում էր արել, որից մի փոքր հատված ներկայացնում եմ․

Ինձ քննադատողները արագորեն տարածեցին իմ մերկ լուսանկարը, որը տարիներ առաջ ուղարկել էի ընկերուհիներիցս մեկին իր իսկ խնդրանքով, քանի որ կնասեր եմ ու կնոջը չեմ կարողանում մերժել)))), նա էլ թեթևամտության պատճառով տարածել էր….. …………………ներում եմ………………………………..ինձ քննադատողները ասացին, որ Հովհաննեսը ուզում է ազգային ժողովը գունավորել, ուրեմն ԼԳԲՏ է)))))) ի դեպ, մեր հասարակության ոչ մի ԼԳԲՏ անդամ չհամարձակվեց ասել, այ մարդ, սպասեք էս Հովհաննես Ազոյանը ԼԳԲՏ չի, բայց ուզում է մեր շահերը պաշտպանել, եկեք աջակցենք նրան))) բայց դուխ չունեցան անել դա))) որովհետև գեյ չեն դարձել, դեռ @յոթ են………………………լավ վերադառնանք մեր ոչխարներին….լսեք ա՛յ սև ու սպիտակ դատարկագլուխներ, անգամ ձեր « դուխով» գլխարկը չի կարող թաքցնել ձեր գլխի դատարկությունը…. ուշադի՛ր լսեք…բոլոր գույներն եմ սիրում, բայց կոնկրետ իմ գույնը ՍԵՎ գույնն է…. խորը սևը, խիզախ սևը, հասուն սևը, համեստ սևը, արժանապատիվ սևը, հավերժ սևը…այլ ոչ թե ձեր սիրած խավարագույնը…

Այստեղ մի նրբություն կա։ Հովոն ինչու՞ էր նեղացել, որ ոչ մի ԼԳԲՏ անդամ նրան չէր պաշտպանել, ինչու՞ նրանց պաշտպանության կարիքը ուներ։  

( ի դեպ, մեր հասարակության ոչ մի ԼԳԲՏ անդամ չհամարձակվեց ասել, այ մարդ, սպասեք էս Հովհաննես Ազոյանը ԼԳԲՏ չի, բայց ուզում է մեր շահերը պաշտպանել, եկեք աջակցենք նրան))) )։

Մի կարևոր բան էլ կա՝ Հովոն ո՞նց էր հասկացել, որ կարևոր պայման է ԼԳՊՏ-ին պաշտպանելը։

Եթե պատգամավոր լիներ, այսօր, երբ «իրար միս են ուտում», թե ով է տրանսգենդեր կնոջը Ազգային ժողով հրավիրել, ինքը կկանգներ ու կասեր՝ ես եմ հրավիրել, բան ունե՞ք ասելու․․․

Ի՜նչ է կորցրել Ազգային ժողովը։ Մտածել է պետք։ Տեղ ազատվել կա, բան կա։ Ոնց որ թե արդեն նախկին իշխանություններին «կսմթում է», նորերի հետ էլ «ոտ է գցում», թավշոտ հարաբերություններ են՝ ընդհուպ մինչև ռեստորանի հաշիվը փակելը․․․ Բայց դե Հովոն պիտի զգույշ լինի, էս անգամ էլ որ ընկավ սև ու սպիտակների կռվի մեջ ու գոռաց՝ ժողովուրդ, ինձ փրկեք, էլ չեմ ուզում, ոչ մեկը չի փրկելու․․․