Ներկայացվել է «ահասարսուռ» պատերազմի սցենար

Ներկայացվել է «ահասարսուռ» պատերազմի սցենար

Ամերիկացի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը եւ գրող Էլիոթ Աքերմանը «2034 թվական․ վեպ սպասվող համաշխարհային պատերազմի մասին» գործում մտորել են այն մասին, թե ինչպիսին կարող են լինել ապագայի պատերազմները։

Հեղինակները ենթադրել են, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի բախումը կարող է լինել 2034 թվականին Հարավ-Չինական ծովում, որը կարող է համաշխարհային մակարդակի «հրդեհ» առաջացնել։

Նշվել է, որ հիմնականում մարտերին ներգրավված են լինելու դրոնները, ավտոմատ անօդաչու ռազմատեխնիկան։ Բացի այդ, մարտական գործողությունները ուղեկվելու են ծավալուն ցանցահենային հարձակումներով՝ ուղղված հակառակորդի համակարգերի դեմ։