Խոստովանել է, որ փորձել է առեւանգել Միչիգանի նահանգապետին

Խոստովանել է, որ փորձել է առեւանգել Միչիգանի նահանգապետին

Միացյալ Նահանգներում տղամարդը, ով մեղադրվում է Միչիգանի նահանգապետ Գրետչեն Վիթմերի առեւանգման մեջ, խոստովանել է մեղքը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Խոսքը 25-ամյա Տայե Գարբինի մասին է, ով արդեն կանգնել է դատարանի առաջ եւ խոստովանական ցուցմունք տվել։ Տղամարդուն սպառնում է ցմահ բանտարկություն։

Գարբինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել իրավապահների հետ, որպեսզի պատասխանատվության ենթարկեն մնացած հինգ ենթադրյալ հանցակիցներին։ Դրա դիմաց դատախազությունը խոստացել է նվազագույն պատժաչափի համար միջնորդել դատարանին։