Հարավային Կորեայում հաստատվել է թռչնի գրիպի բռնկումը արդեն երկրորդ թռչնաֆերմայում

Հարավային Կորեայում հաստատվել է թռչնի գրիպի բռնկումը արդեն երկրորդ թռչնաֆերմայում

Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են տնային թռչունների շրջանում բարձր պաթոգենության թռչնի գրիպի բռնկումը արդեն երկրորդ թռչնաֆերմայում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Հարավ-Կորեական Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն, H5N8 շտամմի վիրուսը հայտնաբերվել է Սանջու քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Սեուլից 270 կմ դեպի հարավ-արեւելք։ Ավելի վաղ, նոյեմբերի քսանութին նույն շտամմով վիրուսը հայտնաբերվել էր Չոլլա Պուկտոյի թռչնաֆերմայում։