Սպիտակ տանը աղմկոտ վեճ է եղել

Axios պարբերականը գրում է, որ Սպիտակ տանը վիճաբանել ու իրար վրա գոռգոռացել են Դաշնային կառավարության արդյունավետութան դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկն ու Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Ընդ որում, նրանց լեզվակռիվը լիովին լսելի է եղել նախագահ Դոնալդ Թրամփին։ Պաշտոնյաների վեճի թեման եղել է ԱՄՆ Հարկային ծառայությունը։ Վիճաբանողներին հանդարտեցրել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը։ Հայտնի է, որ Մասկն ու Բեսենթը չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, քանի որ պետական կառավարման վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումներ։
Բացի այդ, խոսվում է, որ Մասկը այլ անձի է փորձել նշանակել տալ Ֆինանսների նախարարի պաշտոնում, սակայն նշանակվել է Բեսենթը։ Իսկ Բեսենթն էլ դժգոհ է, որ Մասկն իր մարդուն է կարողացել նշանակել տալ Հարկային ծառայության ղեկավարի պաշտոնում։ Բացի այդ, Բեսենթը քննադատում է Մասկին այն բանի համար, որ վերջինս չափազանց շատ խոստումներ է տալիս, սակայն բավարար չափով չեն իրականացվում այն բյուջետային կրճատումները, որոնք պետք է իրականացներ նրա ղեկավարած գերատեսչությունը։
Կարծիքներ