Առաջիկայում հանրությունը կտեղեկանա ճշմարտության մասին․ Արցախի նախագահ

Առաջիկայում հանրությունը կտեղեկանա ճշմարտության մասին․ Արցախի նախագահ

«Դատապարտում ենք բոլոր ձևի բախումները, բռնությունները: Ոստիկանությունը պետք է զերծ մնա անհամաչափ ուժ կիրառելուց ու սթափ գնահատի իրավիճակը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում հնչած հայտարարություններին, առաջիկայում հանրային ձևով կանդրադառնամ դրանց։ Հանրությունը կտեղեկանա ճշմարտության մասին։ ԱԺ-ում հնչած հայտարարությունները կապ չունեն իրականության հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Փաշինյանի հայտարարություններին ու ԲաղրամյանԴեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներին։

«Ինչ վերաբերում է նրան, որ մենք միլիարդավոր զենքեր ենք թողել, Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունը ո՞ւմ հաշվեկշռում էր գտնվում ու ով էր դրա համար պատասխանատու։ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ կառավարությանը, հանդիսացել ՊՆ-ի տարածքային ստորաբաժանումը»,- ասաց Սամվել Շահրամանյանը։

Սամվել Շահրամանյանը նաև հայտնեց, որ Արցախի էջը փակված չէ․ «Պետք է գտնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որպեսզի արցախահայության հարցը ստանա արդարացի լուծում»,- ասաց նա։