5165-ից հետո հանրահավաքի մասնակիցների թիվը կտրուկ նվազել է

5165-ից հետո հանրահավաքի մասնակիցների թիվը կտրուկ նվազել է

Հանրապետության հրապարակում շարունակվում է «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շարժման մեջ ներգրավված 5165 շարժումը այլևս պայքարը առանձին է շարունակելու, գնալու է քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիայի ճանապարհով, իսկ «Ազատագրում շարժումը» շարունակելու է փողոցային պայքարը։

Այժմ հրապարակում 5165-ի անդամները բացակայում են ու կարող ենք արձանագրել, որ գուցե դրանով պայմանավորված հանրահավաքի մասնակիցների թիվը կտրուկ նվազել է, ընդամենը 100-ից ավելի մարդ է մասնակցում այսօրվա հանրահավաքին։