Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի չորս թեկնածու է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի չորս թեկնածու է ներկայացրել

Չորեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգը բավականին հագեցած է լինելու։ Բացի նախագծերից նախատեսվելու է երկու ընտրություն՝ Սահմանադրական դատարանի դատավորի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների, եւ ՀԾԿՀ անդամների ընտրություն։ ՍԴ դատավորի թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ ՏՄՊՊՀ անդամներին վարչապետ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նախագահին և մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ, չորս տարի ժամկետով

ՏՄՊՊՀ անդամի չորս թեկնածուներն են՝ Հայկ Կարապետյանը, վերջինս Փաշինյանի աշխատակազմից է՝ Հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչություն պետի պաշտոնակատար։ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, որը 2011-ից ՏՄՊՊՀ անդամ է, Արեն Դանիելյանին եւ իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը։

Հիշեցնենք, որ կառույցի նախագահին և մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ, չորս տարի ժամկետով։