Թռիչքաձև ստեր, տնտեսական լոլո. Աշոտյան

Թռիչքաձև ստեր, տնտեսական լոլո. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Անցյալ տարվանից Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին շռայլորեն խոստանում է երկրի թռիչքաձև զարգացում: Այս հեքիաթների, անվերջ խոստումների և խրոնիկ Live-ի վերածված կեղծ իրականության մեջ որպես սթափեցնող ազդակներ գալիս են այս կամ այն միջազգային կառույցի զեկույցներն ու հետազոտությունները:

Այսպես, երեկ Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցը (Global Competitiveness Report), ըստ որի Հայաստանը այս մեկ՝ “բեկումնային”, “շռնադալից”, “հդմ-ախառը”, “հակակոռուպցիոն”, տարվա ընթացքում, ի հեճուկս ամպագոռգոռ ճառերի և քաղաքական նորմա դարձած զազրախոսության ընդամենը մեկ հորիզոնականով է բարելավել իր դիրքերը աշխարհում, զբաղացնելով 69—րդ տեղը 141 երկրների ցանկում (նախորդ տարի՝ 70-րդը 140-ից):

Հա, քանի որ կրկին կհնչի “բա Սերժի վախտ լա՞վ էր” մանթրան, hիշեցնեմ նաև, որ սրանից մեկ տարի առաջ, առանց “հեղափոխության” Հայաստանն իր տեղը բարելավել էր 2 հորիզոնականով, իսկ ընդհանուր առմամբ 2008-2018 թթ՝ 27 տեղով (97-րդից մինչև 70-րդ):

#թռիչքաձև_ստեր
#տնտեսական_լոլո»