Մեքսիկայում սպանել են գարեջրի պահեստի յոթ աշխատակիցների

Մեքսիկայում սպանել են գարեջրի պահեստի յոթ աշխատակիցների

Մեքսիկայի հյուսիս-արեւելքում գտնվող Տամաուլիպաս նահանգի Ռեյոնսա քաղաքում անհայտ անձինք հարձակվել են գարեջրի պահեստի վրա։ Ինչպես հայտնում է «Ունիվերսալ» պարբերականը, հարձակման հետեւանքով սպանել են պահեստի յոթ աշխատակիցների։ Հարձակման մոտիվները հայտնի չեն։ Նշենք, որ Մեքսիկայում նման հարձակումները նոր երեւույթ չեն եւ միայն անցյալ տարի 35,5 հազար կանխամտածված սպանություն է տեղի ունեցել։