Սաբոտաժ սաբոտաժի՞ համար

Սաբոտաժ սաբոտաժի՞ համար

Տպավորություն է ստեղծվում, որ պարոն Ավինյանի կերպարը հատուկ է ընտրված մեր երիտասարդությանը վարկաբեկելու համար: Օրինակ, փորձեք գուշակել, թե ո՞րքան ժամանակ է նա հատկացնում իր օլոր-մոլոր բեղմորուքի հարդարման համար, կամ ինչու՞ չի ցանկանում իր անձրևանոցը պահել իր իսկ գլխավերևում: Հավանաբար, առավել դժվար կլինի գուշակել, թե ինչու՞ այդ առնական երիտասարդը չի ծառայել բանակում, չնայած պարծենում է, որ  մոտ վեց տարի թենիս է պարապել   կամ պարգևատրվել է ապրիլյան պատերազմին մասնակցելու համար: Ամեն դեպքում, պարոն Ավինյանի հանդեպ ավազակաիշխանության ամենագնացների ունեցած համակրանքը արժանի է ուշադրության՝ իսկ հիմա էլ Իշխան  Զաքարյանինը…

Այ այստեղ գուշակությամբ կարող ենք չզբաղվել, քանի որ ավելի քան ակնհայտ է, որ կառավարական կազմկոմիտեի ղեկավար Ավինյանը  համահայկական խաղերի մեդալ է  ստացել՝ այդ Խաղերը տապալելու համար: Իսկ ով համաձայն չի վերջինիս հետ, ապա թող բացատրի, թե ինչու հայաստանցիս զրկվեց այդ ազգանպաստ միջոցառմանը մասնակցելուց…Առնվազն, Երևանում բացարձակապես չկար որևէ գովազդ Խաղերի մասին, գոյություն չուներ նախնական որևէ օրացույց մրցումների անցկացման տեղի և ժամի մասին, խաղահրապարակները հիմնականում ապահովված չէին համապատասխան ցուցանակներով և նստատեղերով, մարզահրապարակների առջև վխտում էին աղբակույտերը…Համապատասխան նախարարությունը  կամ Սփյուքի գործերով հանձնակատարի գրասենյակն  անգամ տեղյակ չէին Խաղերի անցկացման մասին, իսկ իշխանզաքարյանական  ՀԿ-ն  գրեթե անօգտակար կարգավիճակում էր: Համառությանս շնորհիվ միայն կարողանում էի  կցկտուր տեղեկություններ ստանալ  մրցումների օրացույցի վերաբերյալ:

Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ որոշ մարզաձևերում միակ հանդիսատեսը ես էի  իմ հետ եկած երեխաների խումբը: Թերևս, ամենատպավորիչը շախմատի կենտրոնական տանն էր՝ մասնակիցները  փակվել էին դահլիճում և շենքում  որևէ մարդ չկար, քանի որ բացակայում էր տարրական ինֆորմացիան խաղերի մասին: Զավեշտալի էր նաև լողափնյա վոլեյբոլը՝ միայն 5-6 հանդիսատես կարող էին դիտել մրցումները, այն էլ կիզիչ արևի տակ: Նույն վիճակում էին նաև ֆուտբոլի Ակադեմիայի և թենիսի ակումբի մարզադաշտերը: Եվ ստացվում է, որ Խաղերի ողջ իմաստը նրա բացման և փակման միջոցառումների լուրջ անցկացումն էր, իհարկե, մեր անչափ սիրելի Վարչապետի մասնակցությամբ…

…Իսկ, սաբոտաժն էլ հո պոզով- պոչով չի լինում՝  և որի համար նույն Ավինյանը պարգևատրվել է այդ Խաղերի մեդալով…Այսինքն, սաբոտաժական պարգևատրում սաբոտաժի՞ համար… 

Ռուբեն Թորոսյան