էլի ինքնապարգևատրում, բայց․․․
Մինչ ազգս Ֆեյսբուքում նստած քաջալերում է մարտի մեկից տուն չգնացած բժիշկներին, տնաշխատներին ու օրավարձով աշխատողներին, ոմանք էլ կոչեր են անում պարգևատրումներ անել բժիշկներին, օգնել կարիքավորներին, պարզվում է՝ Ազգային ժողովն էլի ինքնապարգևատրվել է մշտական՝ 30 տոկոսով կամ 168 հազար դրամով։ Ինչպես տեղեկացանք՝ այդ գումարը փոխանցվել է կորոնավիրուսի ֆոնդին։
Առավել մանրամասն․ հարցման պատասխանում AntiFake.am-ին հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին։ Հարցման պատասխանում նաև հղում են կատարել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին՝ մերժելով տրամադրել կարգադրության հավելվածը։
Հիշեցնենք նաև, որ 2020թ․ փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ էին բաժանվել։ Պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար, որոնք պարգևատրվել էին 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։
Այսպիսով, հունվարի աշխատանքային 17 օրերին և փետրվարին կատարած աշխատանքների համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։
Մեր կողմից ավելացնենք, որ ԳԱԱ որոշ ինստիտուտների գումարները ստացվել են կիսատ։ Մեզ հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ճիշտ է՝ իրենք փոխանցել են, բայց դա եղել է իրենց ռեզերվների հաշվին եղած գումարներից։ Իսկ Գիտության կոմիտեն փոխանցում դեռ չի արել։ Թեպետ ասաց, թե հաշվապահից տեղեկացել է, որ փոխանցումները լինելու են։ Նույնը նրան ասել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը։
Կարծիքներ