Մոտ 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում

Մոտ 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի Ղոնջ քաղաքում 4,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտը։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղի ժամանակով 04։29-ին։ Օջախի խորությունը 2 կմ է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։