ԵՄ-ն դեմ է, որ Ռուսաստանը վերադառնա «Մեծ Յոթնյակ»

ԵՄ-ն դեմ է, որ Ռուսաստանը վերադառնա «Մեծ Յոթնյակ»

Եվրոպական Միությունը չի աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն նախաձեռնությանը, որով Ռուսաստանը պետք է հրավիրվի «Մեծ Յոթնյակի» առաջիկա գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ Ըստ Բրյուսելի հայտարարության, թեեւ Միացյալ Նահանգները նախագահում է, սակայն չունի առավելություններ՝ հրավիրատոմսերի ուղարկման հարցում։ Ըստ Բորելի, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր քաղաքական կուրսը, «Մեծ Յոթնյակ» չի կարող վերադառնալ եւ ֆորմատը չի կարող դառնալ «Մեծ Ութնյակ»։