Արոնյանը եզրափակչում կխաղա ադրբեջանցի շախմատիստի հետ

 Արոնյանը եզրափակչում կխաղա ադրբեջանցի շախմատիստի հետ

Առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարում երեկ կայացան կիսաեզրափակչի 2-րդ փուլի հանդիպումները:

Այդպիսով, Լևոն Արոնյանը վերջին պարտիայից առաջ իր համար նվազագույնն ապահովեց ոչ-ոքի արդյունք և մտավ եզրափակիչ, քանի որ առաջին փուլում նա հաղթել էր 3:1 հաշվով:

Վճռորոշ մրցամարտում մեր շախմատիստը կհանդիպի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, որը կիսաեզրափակիչ երկու փուլերում էլ հաղթեց ռուսաստանցի Դանիլ Դուբովին՝ 3:1, 2:0:

Եզրափակիչ մրցախաղերը կկայանան հունվարի 2-ին և 3-ին: