Հրդեհ Երեւանի բնակարաններից մեկում

Հրդեհ Երեւանի բնակարաններից մեկում

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 27-ին, ժամը 23:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 70/2 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, նկատվում է ծուխ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 00:25-ին: Այրվել են երկու բազկաթոռ, մեկ ներքնակ, երկտեղանի մահճակալ, վնասվել են հյուրասենյակի եւ ննջասենյակի պատուհանների ապակիները:

Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել: