Մեծին լսե՞ս, թե՝ փոքրին․ սա ի՞նչ բան է

Մեծին լսե՞ս, թե՝ փոքրին․ սա ի՞նչ բան է
Կարող էի ընդունել, որ վարչապետի դուստրը ՀՀ քաղաքացի է և որպես այդպիսին հաճախակի է  տեսակետ հայտնում, կիսվում հանրության հետ։ Կարող էի, եթե նրա ամեն գրառումից հետո «չբոցկլտային այն մարդիկ»,ովքեր «ստարտային վիճակում սպասում են գրոհի»։  Նախկին գրառումները չհիշեցնեմ, բոլորդ էլ լավ  հիշում եք  գրառումների ուղղվածությունը։  Միայն վերջինին անդրադառնամ՝ կրկին մամուլի վերաբերյալ։ Այս անգամ նրան անհանգստացնում է մամուլի ֆինանսական վիճակը։  
Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են:

 

Դե եկ ու մի ասա՝ մեծին լսե՞ս, թե՝ փոքրին․ սա ի՞նչ բան է։  

Գրառումից հետո «բոցկլտաց այն մարդը», ով «ստարտային վիճակում սպասում էր գրոհի»։  Ընդամենը երեք ժամվա տարբերությամբ արձագանքում է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան

Շատ դիպուկ և տրամաբանական վերլուծություն, թե՞ ևս մեկ «ճնշում» մամուլի նկատմամբ ))

Իսկ վերջում ամբողջությամբ տեղադրել է Մարիամ Փաշինյանի գրառումը։

Այստեղ ակնհայտ է, թե ուր են քշում նավը։ Հայկի գրառումը կողմնացույցից ավելի պարզ ցույց է տալիս ուղղությունը։ Մնում է խնդրել երիտասարդ աղջկան, որ այդքան պարզ սխեմաներով չգծագրի այն ամենը, ինչ անելու է իր վարչապետ հայրը։ Այլապես իր տեսակետները կդիտարկվեն ոչ թե որպես ՀՀ քաղաքացու տեսակետ, այլ որպես վարչապետի աղջկա, ով «խառնվում է բառիս բուն իմաստով պետական համակարգի աշխատանքներին»։ Հոր ունեցած լծակներով։