Կամ թավշյա PR կամ ԱԱԾ ու ՊՊԾ բացթողում

Կամ թավշյա PR կամ ԱԱԾ ու ՊՊԾ բացթողում

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին զուգահեռ, սոցկայքերում պտտվում է այս նկարը։ Երեւանում Նիկոլ Փաշինյանն այսքան «հանգիստ չէ», ոստիկանության, ԱԱԾ-ի, երեւելի եւ աներեւույթ գործակալներով է շրջապատում իրեն։ Իսկ ահա արտերկրում՝ չի վախենում նստել անվարագույր լուսամուտի գոգին։ Իսկ ո՞ւր են մեր ԱԱԾ-ն ու ՊՊԾ-ն, ինչու չեն փորձում զգուշացնել Նիկոլ Փաշինյանին, որ չի կարելի նման բան անել։ Դիմացի շենքի տանիքին կարող է թշնամու դիպուկահար լինել, գրողը տանի։ Միթե՞ մեր ԱԱԾ-ն ու ՊՊԾ-ն այս բացահայտ երեւացող ռիսկը չեն տեսնում։ Թե՞ Մոսկվայում Նիկոլի Փաշինյանին ոչ մի վտանգ չի սպառնում, իսկ այ Հայաստանում՝ վտանգներ ամեն քայլափոխի։

Չեմ հասկանում մեր ԱԱԾ-ի ու ՊՊԾ-ի` նման, ես կասեի, հանցավոր «անփութությունը»։ Չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանին, որ իր համար կատարյալ անվտանգ Մոսկվան թողած ապրում է իր համար վտանգաշատ Հայաստանում։

Գուցե ՌԴ իշխանությունները Նիկոլ Փաշինյանին անվտանգության «երկաթյա» երաշխիքնե՞ր են տվել, կամ էլ այս դիրքով նստել է` բացառապես լուսանկարվելու եւ PR-վելու համա՞ր։