Հայկական կողմը զոհեր ունի

Հայկական կողմը զոհեր ունի

Մեր տեղեկություններով ադրբեջանական սադրանքի արդյունքում հայկական կողմն ունի 2 զոհ և երեք վիրավոր:

Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Նորաբակ գյուղում լսելի են կրակոցների ձայները. Ինտենսիվ կրակոցներ են դիրքերի վրա, որոնք գյուղում ևս պարզ լսվում են, խոշոր տրամաչափի զենքերից են կրակում, այս պահին ևս կրակում են։

Հայկական կողմի զոհերի և վիրավորների մասին Ավետյանն ասաց.

«Խոսակցություններ կան զոհերի մասին, բայց այս պահին հստակ որևէ բան չեմ կարող ասել, Աստված անի ճիշտ չլինի»: