Ադրբեջանն ու Թուրքիան կստեղծեն միասնական թյուրքական բանակ

Ադրբեջանն ու Թուրքիան կստեղծեն միասնական թյուրքական բանակ

Թուրքիայի պառլամենտի նախագահ Մուստաֆա Շենթոպը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Sputnik Азербайджан-ը։

«Թուրքիան եւ Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ»,- մասնավորապես ասել է Շենթոպը, մանրամասնելով, որ այդ պայմանավորվածության շրջանակներում նախատեսվում են նաեւ համատեղ զինավարժություններ անցկացնել։

«Մեր գաղափարը պարզ է՝ մեկ ազգ երկու պետություն եւ այդպես կլինի միշտ։ Այս առնչությամբ բազմաթիվ բանակցություններ են տեղի ունեցել, բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- ասել է Շենթոպը։