Այսօրվանից կգործեն նոր սահմանափակումները

Այսօրվանից կգործեն նոր սահմանափակումները

Տեսչական մարմինները և Ոստիկանությունը զգուշացնում են, որ այսօրվանից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
* կամ՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
* կամ՝ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք,
* կամ՝ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
* Խախտումների դեպքում տնտեսավարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։