Բեռնատարն ընկել է գետը․ զոհվել է ավելի քան 50 մարդ․ ողբերգական դեպք Կոնգոյում

Բեռնատարն ընկել է գետը․ զոհվել է ավելի քան 50 մարդ․ ողբերգական դեպք Կոնգոյում

Առնվազն հիսուն մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառով։ Կառավարումը կորցրած բեռնատարը Վերին Կատանգա նահանգում ընկել է Կալումե-Նգոնգո գետը։ Բեռնատարում եղել են մարդիկ։

Ներկայումս ջրասուզակները շարունակում են դեպքի վայրում իրականացնել որոնողա-փրկարարական աշխատանքներ։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։